Ռուսաստանը հունիսի 2-ից կվերսկսի թռիչքները Մեծ Բրիտանիայի հետ
Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հաղորդում է, որ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև կանոնավոր ուղևորատար թռիչքները կվերսկսվեն հունիսի 2-ից: Այս մասին հայտնում է RT-ն:
Նշվում է, որ «կապված Մեծ Բրիտանիայում համաճարակաբանական իրավիճակի բարելավման հետ, օպերատիվ շտաբը որոշում է կայացրել չերկարաձգել օդային հաղորդակցության դադարեցումը»:
«Հունիսի 2-ից Մոսկվա - Լոնդոն երթուղով կանոնավոր թռիչքները կվերսկսվեն շաբաթը երեք անգամ ՝ փոխադարձաբար», - հայտնում են շտաբից:
Ավելի վաղ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբը հաղորդել էր, որ Ռուսաստանը երկարացնում է Մեծ Բրիտանիայի հետ թռիչքների դադարեցումը մինչև հունիսի 1-ը ներառյալ:










