Շվեյցարիան չի բացառել, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ Ժնևի օդային տարածքը կարող է փակվել

16:56 • 01.06.21

Հունիսի 16-ին ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում Ժնևի օդային տարածքը կարող է փակ լինել քաղաքացիական ինքնաթիռների համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին»  հայտնել է Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Լորենց Ֆրիշկնեխտը:

«Ընթացքի մեջ են օդային տարածքի մոնիթորինգի նախապատրաստական աշխատանքները: Ներկայում մենք չենք կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել: Հնարավոր միջոցները ներառում են օդային տարածքի մոնիթորինգը, մարտական ինքնաթիռների և ցամաքային ՀՕՊ համակարգերի տեղակայումը, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի համար օդային տարածքի օգտագործման սահմանափակումը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին` Ժնևում: Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն ռազմավարական կայունությունը, համավարակի դեմ պայքարը, միջազգային խնդիրները և տարածաշրջանային հակամարտությունները:

 

Շվեյցարիան չի բացառել, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ Ժնևի օդային տարածքը կարող է փակվել