Ուգանդայի տրանսպորտի նախարարի նկատմամբ մահափորձի ժամանակ զոհվել են նրա դուստրն ու վարորդը
Ուգանդայում զինված անձիք հարձակում են գործել տրանսպորտի նախարար և բանակի նախկին հրամանատար, գեներալ Կաթումբա Ուամալայի վրա՝ վիրավորելով նրան և սպանելով դստերն ու վարորդին, հայտնում է BBC լրատվականը։
Մոտոցիկլետից նախարարի, նրա դստեր և վարորդի վրա կրակ բացողների ինքնությունը պարզելու համար հետաքննություն է սկսվել, իսկ հիվանդանոցը, որտեղ գտնվում է նախարարը, հսկվում է զինվորականների կողմից։ Հայտնի է, որ նախարարի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա համարվում է Ուգանդայի ամենահարգված քաղաքական գործիչներից և զինվորականներից մեկը։
BBC լրատվականը նշել է, որ Ուգանդայում նման դեպքեր քիչ չեն պատահում․ 2018 թվականին իր տան մոտ սպանվել է նախագահի աջակից Իբրահիմ Աբիրիգան, իսկ 2017-ին՝ ոստիկանության նախկին խոսնակ նդրյու Ֆելիքս Քաուեսիին, ինչպես նաև մի քանի դատավորներ և մուսուլման հոգևոր առաջնորդներ։ Վերոնշյալ սպանություններից ոչ մեկի հետաքննությունը պատշաճորեն չի իրականացվել։










