Հանրակրթության չափորոշիչը գաղտագողի են հաստատել. սեպտեմբերից այն դպրոց կմտնի. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

14:13 • 01.06.21

Արդեն մի քանի ամիս է՝ Արայիկ Հարությունյանն այլևս ԿԳՄՍ նախարարը չէ, բայց նրա ղեկավարած թիմի առաջ քաշած հանրակրթության պետական չափորոշիչը միս ու արյուն է ստանում՝ ի հեճուկս երկարատև պայքարի: Այդ ծրագրի դեմ բողոքող երիտասարդներից մեկը «Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանն էր: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց՝ վերջին ակցիան 2020 թվականի սեպտեմբերի 21-ին են արել, հետո պատերազմն ավելի կարևոր խնդիրներ առաջացրեց, զբաղվեցին դրանցով, մինչդեռ կառավարությունը, ինչպես ինքն է նշում, անդրդվելի մնաց այդ հարցում՝ ներքին ու արտաքին քաղաքական վայրիվերումների ֆոնին գրեթե գաղտագողի հաստատվեց նոր չափորոշիչը, որը 2021-ի սեպտեմբերից այն կմտնի դպրոց:

«Նրանք պարզապես օգտվեցին այս առիթից, թույլ տվեք ասել, որ սղացրեցին, քանի որ մարդիկ զբաղված էին երկիր փրկելով: Նրանց համար վատ նորություն կա. հունիսի 20-ից արդեն իշխանություն չեն լինելու, և հաջորդ իշխանությունը, մեղմ ասած, իրենց բռնած գործի շարունակողը չի լինելու»,- հավելեց Քրիստինե Վարդանյանը:

Հանրակրթության պետական նոր չափորոշիչով կրտսեր դպրոցում աշակերտների գնահատման կարգը հանվում է, առաջարկվում է նաև հրաժարվել «անբավարար» գնահատականից, ինչը նշանակում է, որ այլևս նույն դասարանում մնալու և կրթական ծրագիրը կրկնելու ինստիտուտը չի գործի: Սա իր հերթին մեծ աղմուկ էր բարձրացրել, բայց ամենաանհանգստացնողներից մեկը, Վարդանյանի համոզմամբ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մեթոդն է. չափորոշիչի համաձայն՝ փաստացի այն դուրս է մղվում ծրագրից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հանրակրթության չափորոշիչը գաղտագողի են հաստատել. սեպտեմբերից այն դպրոց կմտնի. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)