Չինաստանի հյուսիս-արևելքում պտտահողմի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են (լուսանկարներ)

08:32 • 02.06.21

Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Շանչժի քաղաքում նախօրեին տեղի ունեցած պտտահողմի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են։

Չինական CGTN հեռուստաալիքը հայտնում է, որ բոլոր տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն․ նրանցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Ըստ հաղորդման՝ քաղաքում տարերքը մոլեգնել Է տեղական ժամանակով ժամը 17:30-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, քամու կտրուկ պոռթկումներն ուղեկցվել են կարկուտով:

Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 148 տան, գյուղատնտեսական հողերի և գործարանների ավերման մասին։ Շանչժիի 243 բնակիչ է տեղահանվել տարերային աղետի պատճառով, որի վնասը տեղական իշխանությունները գնահատել են 5,12 մլն յուան (ավելի քան 802 հազար դոլար):

Tornado kills 1, injures 16 in NE China's Heilongjiang - CGTN1 killed, 8 injured in tornado in NE China's Heilongjiang - Global Times

Չինաստանի հյուսիս-արևելքում պտտահողմի հետևանքով առնվազն 1 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավորվել են (լուսանկարներ)