Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ 15 մլն դոլար արժողությամբ առանձնատան մերձակայքում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

11:51 • 02.06.21

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ 15 մլն դոլար արժողությամբ առանձնատան մերձակայքում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել, հաղորդում է Mirror-ը։

Նշվում է, որ բանվորները շինարարական աշխատանքների ժամանակ ոսկորներ են հայտնաբերել Լոս Անջելեսի Ռիվեն Ռոուդ կալվածքում, որը գտնվում է Սասեքսի դուքսի և դքսուհու առանձնատնից մի քանի մետր հեռավորության վրա։

Պարբերականը նշում է, որ մարդկային մնացորդների հայտնաբերումից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են․ բանվորները ոստիկանություն են կանչել, որն, իր հերթին, հետաքննություն է սկսել։

ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում առ այն, որ ոսկորները կարող են պատկանել դարեր առաջ այդ շրջանում բնակված բնիկ ամերիկացիներին։

Նշենք, որ արքայազն Հարին և նրա կինը 15 մլն դոլար արժողությամբ առանձնատունը գնել էին անցած տարի։

Human remains have been found near Harry and Meghan's mansionPrince Harry and Meghan MarkleHarry and Meghan's mansion

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ 15 մլն դոլար արժողությամբ առանձնատան մերձակայքում մարդկային մնացորդներ են հայտնաբերվել (լուսանկարներ)