Հայտնի է` ով է ընտրվել Իսրայելի նոր նախագահ

14:36 • 02.06.21

Իսրայելի 6-րդ նախագահի` Խայիմ Հերցոգի որդին՝ Հրեական գործակալության ղեկավար Իցհակ Հերցոգը, ընտրվել է Իսրայելի նախագահի պաշտոնում, հաղորդում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ նրա օգտին քվեարկել է 87 պատգամավոր։

«Ես շնորհավորում եմ Իցհակ Հերցոգին պետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և Իսրայելի բոլոր քաղաքացիների անունից մեծ հաջողություններ եմ մաղթում նրան»,- Twitter-ում գրել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Ավելի ուշ կհայտարարվի 11-րդ նախագահի երդմնակալության օրը, իսկ գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 9-ին:

Նշենք, որ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը յոթ տարի է։ Իսրայելում, որը խորհրդարանական հանրապետություն է, նախագահի պարտականությունները կրում են արարողակարգային բնույթ, իսկ իրական իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում։

Հայտնի է` ով է ընտրվել Իսրայելի նոր նախագահ