Աբովյանի դիահերձարանի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և դիերի պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը, ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվեցին լուսանկարներ, որոնցում երևում էր, որ Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիերը պահվում են ոչ պատշաճ վիճակում։ Միջադեպից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն էր խնդրել։
Երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները մտել էին Աբովյան քաղաքի դիահերձարան ու գտել Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիեր՝ պարկերի մեջ, որոնք, ըստ նրանց, թաքցվել են։










