Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, 4 անձ տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ. shamshyan.com
Այսօր՝ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:











