Աթենքի մերձակա Էգինա կղզում հրդեհ է բռնկվել

10:46 • 02.06.21

Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մերձակա Էգինա կղզում հրդեհ է բռնկվել, հայտնում է Greek City Times թերթը և հավելում, որ հրշեջ ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ հրդեհը բռնկվել է կղզու արևմտյան մասում գտնվող անտառային տեղանքում:

Հրդեհի տարածումը հաջողվել է հսկողության տակ առնել, սակայն հնարավոր բռնկումը կանխելու նպատակով հրշեջ ծառայության խմբերը մնացել են տեղում։

Տեղում գործում է 12 հրշեջ և 6 հրշեջ ինքնաթիռ։

Աթենքի մերձակա Էգինա կղզում հրդեհ է բռնկվել