Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող քաղաքում կրակոցներ են հնչել. կա 2 զոհ, 1 վիրավոր

07:05 • 02.06.21

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ագուա-Դուլսե քաղաքի հրշեջ-կայանում կրակոցներ են հնչել, առնվազն մեկ մարդ սպանվել է, հաղորդում է ABC-ն:

Հաղորդվում է, որ Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող քաղաքի այդ հատվածում կրակոցներ է արձակել հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկը: 

Իրավապահների տվյալներով՝ կրակոցներ արձակելուց հետո նա հեռացել է դեպքի վայրից և թաքնվել տեղանքից ոչ հեռու գտնվող իր տանը: Այնտեղ ավելի ուշ հրդեհ է բռնկվել, ըստ որոշ տվյալների՝ հանցագործը, գուցե, մահացել է հրդեհի հետևանքով:

Կրակահերթերից մեկ հրշեջ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, որին տեղափոխել են հիվանդանոց:

 

Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող քաղաքում կրակոցներ են հնչել. կա 2 զոհ, 1 վիրավոր