Չինացին սոցցանում պատահաբար տեսանյութ է նկատել, որում իր կինն ամուսնանում է մեկ այլ տղամարդու հետ

02:21 • 02.06.21

Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզի 35-ամյա բնակիչ Յին Չենգը սոցցանցում իր սիրելի վիդեո-խաղը որոնելիս պատահաբար տեսանյութ է տեսնում, որում նկատում է իր կնոջն ուրիշ տղամարդու հետ ամուսնանալիս:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, չինացի վերջերս էր ամուսնացել: Ապագա կնոջ՝ Նանայի հետ նա ծանոթացել էր միջնորդի միջոցով: Լի անունով կինը նրանց ծանոթացրել էր, ինչից հետո աղջիկը եկել էր հանդիպելու Յինի և նրա ծնողների հետ:

Երբ ընտանիքը ցանկություն է հայտնել հանդիպելու աղջկա ծնողների հետ, Լին միջամտել է և ասել, որ նրանք զբաղված են շինարարական աշխատանքներով, քանի որ իրենց քաղաքում ուղեկամուրջ է կառուցվում: Բացի այդ, նա տղամարդուն համոզել է Նանայի հետ ամուսնանալ առանց գրանցման՝ միայն ավանդական արարողությամբ: Վերջինս պատճառաբանել է, որ շինարարական ընկերությունն աղջկա ընտանիքին փոխհատուցում է խոստացել ընտանիքի անդամների թվով, իսկ աղջկա ամուսնությունը կխոչընդոտի փոխհատուցում ստանալուն:

Այդպիսով, տղայի ընտանիքը համաձայնել է հետաձգել ամուսնության գրանցումը, սակայն 148 000 յուան (23 500 դոլար) օժիտ է տվել աղջկան, ինչպես նաև զարդեր և այլ նվերներ:

Հաջորդ ամիսների ընթացքում Նանան տարբեր պատճառաբանություններով հաճախակի «մեկնում էր ծնողների մոտ»՝ ասելով, որ նրանք օգնության կարիք ունեն: Ամուսինը ոչինչ չէր կասկածում, նույնիսկ երբ կինը չէր պատասխանում իր զանգերին:

Սակայն մարտին համացանցում տեսնելով այլ քաղաքում կնոջ մասնակցությամբ արված տեսանյութը՝ մեկնում է հարևան քաղաք՝ պարզելու, թե ինչ է կատավում: Վստահանալով, որ տեսանյութում իսկապես իր կնոջն է տեսել, նա ոստիկանություն է դիմում:

Պարզվում է, որ Նանան և միջնորդ Լին հանցավոր խմբավորման անդամներ էին, որոնք տղամարդկանց համոզում էին ամուսնանալ առանց պաշտոնական գրանցման և գումար շորթում: Ընդհանուր առմամբ, հինգ մարդ է ձերբակալվել՝ տարբեր մարդկանցից շուրջ 314 000 դոլար շորթելու համար:

Չինացին սոցցանում պատահաբար տեսանյութ է նկատել, որում իր կինն ամուսնանում է մեկ այլ տղամարդու հետ