ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում

20:49 • 02.06.21

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պաշտոնական կայքը:

Մոնիթորինգային խմբի կոորդինատոր է նշանակվել Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկին:

Այս պահին ընթանում են աշխատանքներ մոնիթորինգային խմբի ձևավորման ուղղությամբ: 

ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում