Իրանի ափերի մոտ ռազմանավ է խորտակվել

11:12 • 02.06.21

Իրանի ռազմածովային ուժերի օժանդակ նավերից մեկում հրդեհ է բռնկվել, որից կարճ ժամանակ անց նավը խորտակվել է: Ինչպես տեղեկացնում է «Մեհր» գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային ջրերում:

Ռազմածովային ուժերի հաղորդագրության համաձայն` Khark նավը մի քանի օր առաջ մեկնել է միջազգային ջրեր: Երեքշաբթի այդ նավում, որն օգտագործվել է ռազմական ուժերին աջակցելու և նորակոչիկների ուսուցման համար, հրդեհ է բռնկվել: Այն բռնկվել է նավի համակարգերից մեկում:

Հրդեհի բռնկումից հետո կուրսանտները լքել են նավը և տեղափոխվել մոտակա Ջասկ նավահանգիստը: Մասնագետները սկսել են հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել նավում, սակայն նրանց ջանքերն արդյունք չեն տվել: Շուտով նավը խորտակվել է:

 

Իրանի ափերի մոտ ռազմանավ է խորտակվել