Daily Mail-ը հրապարակել է Իրանի խոշորագույն ռազմանավի հրդեհման տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)

17:00 • 02.06.21

Իրանական ռազմածովային ուժերին պատկանող խոշորագույն նավն այսօր խորտակվել է Օմանի ծոցում: Դեպքի վայրից լուսնկարներ և տեսանյութ է հրապարակել Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ երկրի ռազմածովային ուժերի հաղորդագրության համաձայն` Khark նավը մի քանի օր առաջ էր մեկնել միջազգային ջրեր: Երեքշաբթի նավում, որն օգտագործվել է ռազմական ուժերին աջակցելու և նորակոչիկների ուսուցման համար, հրդեհ է բռնկվել: Այն բռնկվել է նավի համակարգերից մեկում:

Հրդեհի բռնկումից հետո կուրսանտները լքել են նավը և տեղափոխվել մոտակա Ջասկ նավահանգիստը: Մասնագետները սկսել են հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել նավում, սակայն նրանց ջանքերն արդյունք չեն տվել: Շուտով նավը խորտակվել է:

Daily Mail-ը հրապարակել է Իրանի խոշորագույն ռազմանավի հրդեհման տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)