Սպանություն՝ Երևանի Կենտրոնում․ դեպքի վայրում աշխատում են իրավապահները (տեսանյութ)

11:50 • 02.06.21

Երևանի Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, մարդ են սպանել։ Սպանության դեպքը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Այս պահին համապատասխան խմբերը դեպքի վայրում են՝ մանրամասները պարզելու:

«Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի դիմաց, տղամարդու դի կա»,-ասաց Գաբրիելյանը, հավելելով, որ իրավապահներն աշխատում են դեպքի վայրում, հանգամանքները պարզվում են:

Սպանություն՝ Երևանի Կենտրոնում․ դեպքի վայրում աշխատում են իրավապահները (տեսանյութ)