Ֆրանսիայում լույս է տեսել Հիտլերի «Իմ պայքարը» գրքի քննադատական հրատարակությունը

20:38 • 02.06.21

Չորեքշաբթի Ֆրանսիայում լույս է տեսել Mein Kampf («Իմ պայքարը») գրքի քննադատական հրատարակությունը, որը բացահայտում է Ադոլֆ Հիտլերի ռասիստական և հակասեմական գաղափարախոսությունը, այն մեծ հետաքրքրություն է առաջացնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են ֆրանսիական Fayard հրատարակության մամուլի ծառայությունից:

«Գիտական այս հրատարակությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում ՝ կապված  Fayard-ի կողմից ներդրված պատասխանատվության և էթիկայի համակարգի հետ: Կարծես թե արդեն կան մի շարք նախնական պատվերներ, տեղեկացնում են գրավաճառները, որոնք համարում են, որ այս կարևորագույն հրատարակությունը շատ կարևոր է Հիտլերի տեքստի ապամոնտաժման համար»,-ասել են հրատարակության մամուլի ծառայությունում:

Գրքի գինը 100 եվրո է: Ընթերցողները կարող են ձեռք բերել հրատարակությունը միայն պատվերով:

Հրապարակման աշխատանքներն իրականացվել են շուրջ 10 տարի: Հրատարակությունը տեքստը վստահել է անվանի թարգմանիչ Օլիվիե Մանոնիին, որը թարգմանել է Ցվայգի, Կաֆկայի և Ֆրեյդի ստեղծագործությունները: Գրքի ծավալը կազմում է շուրջ 1000 էջ, որից մեկ երրորդը բնօրինակ տեքստն է, իսկ երկու երրորդը`քննադատական կառուցվածքը:

Ֆրանսիայում լույս է տեսել Հիտլերի «Իմ պայքարը» գրքի քննադատական հրատարակությունը