ՌԴ-ն խորհրդակցությունների նպատակով պատրաստ է հյուրընկալել ՀԱՄԱՍ-ին և պաղեստինյան մյուս շարժումներին

13:30 • 02.06.21

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ասել է, որ պաղեստինյան տարբեր խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները մտադիր են Մոսկվա այցելել՝ խորհրդակցությունների նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ե՛վ ՖԱԹՀ-ը, և՛ ՀԱՄԱՍ-ը, և՛ Հորդանան գետի արևմտյան ափի այլ կազմակերպություններ․ մենք ոչ միայն հեռախոսային, այլև ընդհանուր առմամբ ակտիվ կապեր ենք պահում պաղեստինյան բոլոր կառույցների հետ։ Եթե նրանք դեռևս ցանկություն ունեն միմյանց հետ շփվելու մեր ներկայությամբ, կամ առանց դրա, բոլորի համար այնպիսի բարեկամական վայրում, ինչպիսին Մոսկվան է, ապա համեցե՛ք», - «Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում»-ի շրջանակում լրագրողներին ասել է Բոգդանովը։

Նշենք, որ ֆորումը 2021 թվականին անցկացվում է հունիսի 2-5-ը:

ՌԴ-ն խորհրդակցությունների նպատակով պատրաստ է հյուրընկալել ՀԱՄԱՍ-ին և պաղեստինյան մյուս շարժումներին