Հիվանդանոցներում դայակ, գիշերային պահակ. Պուտինը պատմել է մոր ծանր կյանքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեխաների իրավունքների պաշտպանության օրը` հունիսի 1-ին, շնորհավորել է բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս տոնի հետ` ընդգծելով, որ երեխաների դաստիարակությունը մեծ ջանքեր է պահանջում:
Ինչպես նշում է starhit.ru-ն, որպես օրինակ` 68-ամյա նախագահը պատմել է իր պատմությունը. նրա մայրը գիշերն աշխատել է մի քանի տեղ, որպեսզի ցերեկը ժամանակ անցկացնի սիրելի որդու հետ:
Այս մասին Վլադիմիր Պուտինը պատմել է «Ծնողական փառք» շքանշանով պարգևատրված ընտանիքների հետ առցանց հանդիպման ժամանակ:
«Մայրս ժամանակին ևս ստիպված էր ամենահասարակ աշխատանքը կատարել, հիվանդանոցներում դայակ էր աշխատում, գիշերային պահակ, միայն որ կարողանար հետս լինել»,-ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով ՝ ընտանիքում երեխա ունենալը ոչ միայն ուրախություն է, այլև մեծ պատասխանատվություն: Եվ այս պատասխանատվությունը քաղաքացիների հետ կիսելը կառավարության խնդիրն է:
Պուտինի նախկին դասընկերների ու մանկության ընկերների խոսքով՝ ապագա նախագահի ծնողները հյուրընկալ մարդիկ էին: Այդ ժամանակ նրանք ապրում էին Բասկովի նրբանցքում` Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, հանրակացարանում:
«Դե բակ, հինգերորդ հարկ՝ առանց վերելակի: Ծնողներս շատ հպարտ էին այն կենսամակարդակով, որին հասել էին այն ժամանակ», - հարցազրույցներից մեկում ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Ռուսաստանի նախագահի մայրը՝ Մարիա Շելոմովան, ծնվել է 1911 թվականին Տվերի շրջանում: Այնտեղ նա ամուսնացել է ապագա նախագահի հոր հետ և նրա հետ տեղափոխվել Պետերհոֆ: Պուտինի մայրը մահացել է 1998 թ.:










