Oբաման հայտարարել է, որ «Բայդենն ավարտին է հասցնում իր սկսած գործը»

13:35 • 02.06.21

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ գործող ղեկավար «Ջո Բայդենն ավարտին է հասցնում այն գործը, որ ինքն էր սկսել»:

Ինչպես նշում է The Guardian-ը, Օբաման այս մասին ասել է հարցազրույցում` նկատելով, որ դա կլինի հետաքրքիր թեստ:

«Կարծում եմ` հիմա ականատես ենք լինում` ինչպես են Ջոն ու վարչակազմն ի վերջո ավարտին հասցնում գործը և գտնում եմ, որ դա կլինի հետաքրքիր թեստ: Մարդկանց իննսուն տոկոսը, որոնք իմ վարչակազմում էին, շարունակում են  աշխատել և կառուցում են այն քաղաքականությունը, որի մասին մենք խոսում էինք»,-ասել է Օբաման` հիշեցնելով, որ այդ քաղաքականությունը ներառում է նաև տնտեսության վերակագնումը, ռասայական, գենդերային հավասարության, ԼԳԲՏՔ համայնքին վերաբերող հարցեր:

Օբաման նաև ասել է, որ Բայդենի հաջող վարչակազմը «ազդեցություն կունենա» ԱՄՆ-ի` խորապես բևեռացված քաղաքական դաշտի վրա, որում հանրապետական նահանագները սահմանափակում են ոչ սպիտակամաշկ համայնքների ներկայացուցիչների  քվեարկությունը և հեշտացնում արդյունքների բեկանումը, մինչդեռ Կոնգրեսի հանրապետականներն արգելափակում են երկկուսակցական հանձնաժողովի՝  ԱՄՆ Կապիտոլիումի վրա Թրամփի աջակիցների գրոհի վերաբերյալ հետաքննություն իրականացնելու փորձերը:

 

 

 

Oբաման հայտարարել է, որ «Բայդենն ավարտին է հասցնում իր սկսած գործը»