Ամերիկյան ռազմական հետախուզության բյուջեն 2022 թ. 23.3 մլրդ դոլար կկազմի

03:27 • 02.06.21

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսից 2022 թ. ֆինանսական տարվա տարվա կտրվածքով ռազմական հետախուզության կարիքների համար 23.3 մլրդ դոլար է խնդրել հատկացնել, հաղորդում է ТАСС-ը:

Պենտագոնի գնահատմամբ՝ ֆինանսական անհրաժեշտ հատկացման չափը հայտնի դարձնելը հետախուզական գործողությունների գաղտնիությունն ու արդյունավետությունը հարվածի տակ չի դնում:

«Այլ թվեր ու տվյալներ ռազմական հետախուզության, գաղտնի գործողությունների բյուջետային ծախսերի մասին չեն հրապարակվելու, քանի որ դրանք գաղտնի տվյալներ են՝ ազգային անվտանգությամբ պայմանավորված»,- ասված է Պենտագոնի հայտարարությունում:

Ֆինանսական այս տարում նույն նպատակով Պենտագոնի՝ ռազմական հետախուզության բյուջեն ավելի քիչ է՝ 23.1 մլրդ դոլար:

 

Ամերիկյան ռազմական հետախուզության բյուջեն 2022 թ. 23.3 մլրդ դոլար կկազմի