Մեր դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 100 դիտորդից․ աշխատելու ենք շրջիկ դիտորդների տրամաբանությամբ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

15:51 • 02.06.21

Մեր դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 100 դիտորդից, նրանց ֆունկցիոնալությունը լինելու է շատ տարբեր։ Այս մասին «Ընտրությունների վերահսկման կոմիտե»-ի անդամների մամուլի ասուլիսին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ ավելի շատ աշխատելու են շրջիկ դիտորդների տրամաբանությամբ․ «Մենք նախընտրական ողջ շրջանում դիտորդական առաքելություն ենք ունենալու, ցանկացած պարագայում, եթե կխախտվի ընտրությանը մասնակցող այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ որևէ նախընտրական պահանջ, մենք լինելու ենք տեղում՝ ոչ միայն որպես վերահսկողներ, այլև քաղաքացիներ, որոնք փորձելու են հնարավորինս նպաստել, որ ենթադրյալ խախտումները չլինեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Մեր դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի շուրջ 100 դիտորդից․ աշխատելու ենք շրջիկ դիտորդների տրամաբանությամբ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)