Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

21:00 • 02.06.21

Թեհրանում հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Mehr գործակալությանը:

«Հրդեհը տեղի է ունեցել Թեհրանի նավթավերամշակման գործարանի վթարային գծերից մեկում», - ասված է գործակալության հայտարարության մեջ:

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և հրշեջ ծառայությունները: Զոհերի մասին դեռ չի հաղորդվում:

 

Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել