ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր զորքերի մեկ երրորդը  

00:12 • 02.06.21

ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր զորքերի մեկ երրորդը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:

Ըստ հրամանատարության հաղորդագրության՝ «իրականացվել է ամերիկյան զորքերի դուրս բերման գործընթացի 30-44 տոկոսը»:  

Նշվում է, որ Աֆղանստանից դուրս է բերվել մոտ  300 բեռնատար ինքնաթիռ, իսկ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գործակալությանը 13 000 միավոր սարքավորում է փոխանցվել ոչնչացման համար:

ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում կավարտի Աֆղանստանից իր զորքերի դուրս բերումը՝ դաշնակիցների հետ համագործակցությամբ:

ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս է բերել իր զորքերի մեկ երրորդը