Թունիսի ափերի մոտ Լիբիայից Իտալիա միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել. կա 23 զոհ

03:58 • 02.06.21

Թունիսի ափերի մոտ Լիբիայից Իտալիա միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել, կա 23 զոհ, հաղորդում է Reuters-ը:

«Թունիսի ռազմածովային ուժերը 70 միգրանտի փրկել են, 23-ը՝ մահացել՝ խեղդվելով նավի խորտակման պատճառով»,- ասված է Թունիսի Կարմիր մահիկի կազմակերպության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ խորտակված նավի վրա 90 միգրանտ է եղել:

 

Թունիսի ափերի մոտ Լիբիայից Իտալիա միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել. կա 23 զոհ