Թուրքիան BioNTech պատվաստանյութի ևս 12 միլիոն դեղաչափ կներկրի

13:13 • 02.06.21

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է, որ երկիրն այս շաբաթվանից սկսած կստանա կորոնավիրուսի դեմ BioNTech պատվաստանյութի 12 միլիոն չափաբաժին, հայտնում է Ahval թերթը։

Նախարարը նշել է, որ ներկրումը ճիշտ կազմակերպելու դեպքում հունիսի վերջին հնարավոր կլինի սկսել 20 տարեկանից ցածր խմբերի պատվաստումները։

Հայտնի է, որ անցյալ ամիս Թուրքիան Pfizer-BioNTech պատվաստանյութի ընդհանուր 90 միլիոն չափաբաժին ներկրելու գործարք է կնքել։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ Թուրքիայում մոտ 12,6 միլիոն մարդ ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ, իսկ մոտ 4 միլիոնը ստացել է պատվաստանյութի առաջին ներարկումը։

Թուրքիայում պատվաստումների արշավը սկսվել է 2021 թվականի հունվարի կեսերից։ Երկրում կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր գրանցվել է վարակման 5 256 516 և վարակի հետևանքով մահվան 47 656 դեպք։

Թուրքիան BioNTech պատվաստանյութի ևս 12 միլիոն դեղաչափ կներկրի