Անօդաչուն չափազանց մոտ տարածությունից ֆիքսել է Իսլանդիայում հրաբխի ժայթումը (տեսանյութ)
Իսլանդիայում ակտիվացած Ֆագրադասֆյալ հրաբխի ժայքումները նկարահանելիս անօդաչուն ընկել է լեռան խառնարանը` մոտ տարածությունից տեսագրելով հոսող և բոցկլտացող մագմայի զանգվածը:
Տեսանյութը հրապարակել է YouTube-ի օգտատեր և անօդաչուի օպերատոր Ջոյ Հելմսը:
Նրա խոսքով` այդ պահին ջերմային գազեր են արտանետվում հրաբխային խառնարանից: Օպերատորը նման քայլի է դիմել` մոտ տարածությունից ներկայացնելու լավայի հոսքը:










