Ողջ աշխարհում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը նվազել է 15%-ով. ТАСС
Վերջին մեկ շաբաթում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3 550 456 նոր դեպք և 78 667 հազար մահ, հաղորդում է ТАСС-ը:
Այդիպիսով, ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 169 604 858-ի, մահվան դեպքերինը՝ 3 530 837-ի:
Եվրոպայում վարակման դեպքերի թիվն ավելացել է 430 000-ով, մահացել է ավելի քան 11 հազարը, ավելի քան 1.1 միլիոն դեպք գրանցվել է Ամերիկայի երկրներում, իսկ Հարավարևելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են 1.5 մլն վարակման դեպք:
Վարակման դեպքերի ընդհանուր թվով առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Թուրքիան:










