Բաքվում ընթանում է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ հանդիպումը

13:03 • 03.06.21

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթանում է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ հանդիպումը: Այս մասին գրում է minval.az-ը՝ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Հանդիպման ընթացքում քննարկվում է անվտանգության, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական, ռազմաարդյունաբերական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը, դիտարկվում են զարգացման հեռանկարները և ռազմական և պաշտպանության ոլորտներում գործունեության հիմնական ուղղությունները:

Ադրբեջանական կողմից հանդիպումը համանախագահում է պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը, իսկ թուրքական կողմից՝ գլխավոր շտաբի երկրորդ պետ, կորպուսի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուն:

Բաքվում ընթանում է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ հանդիպումը