ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2020 թ․ ընթացքում ստացել է մոտ 11,3 մլն դրամ պարգևավճար

13:08 • 03.06.21

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2020-ի ընթացքում ստացել է մոտ 11,3 մլն դրամ պարգևավճար։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Գրիգորյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոխվարչապետների դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 15,50, այսինքն՝ նրանց ամսական աշխատավարձը 1 մլն 25 հզր 170 դրամ է: Հետևաբար՝ փոխվարչապետի տարեկան աշխատավարձը 12 մլն 302 հզր դրամ է:

Գրիգորյանը որպես աշխատավարձ հայտարարագրել է 23,600,909 դրամ, այսինքն՝ նա 2020-ի ընթացքում պարգևատրվել է 11 298 860 դրամով։

Որպես տարվա վերջում առկա բանկային  դրամական միջոց՝ Գրիգորյանը հայտարարագրել է 4,572,075 դրամ, որը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 1,4 մլն դրամով։ Որպես կանխիկ դրամական միջոց՝ փոխվարչապետը հայտարարագրել է 70 մլն դրամ։

2017-ին էլ Գրիգորյանը ձեռք է բերել «Արինս գրուպ» ՍՊԸ, «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիայի արժեթղթեր՝ 502,300,000 ՀՀ դրամ արժողությամբ։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2020 թ․ ընթացքում ստացել է մոտ 11,3 մլն դրամ պարգևավճար