ԱՄՆ պետդեպը 7 միլիոն դոլար է խոստացել «Ալ Քաիդան իսլամական Մաղրիբում» խմբավորման առաջնորդի մասին տեղեկության համար

09:33 • 03.06.21

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է 7 միլիոն դոլար պարգևավճարի մասին՝ «Ալ Քաիդան իսլամական Մաղրիբում» (Եգիպտոսից արևմուտք ընկած արաբական երկրները-խմբ․) խմբավորման առաջնորդ Աբու Ուբեյդա Յուսուֆ ալ Անաբիի մասին որևէ տեղեկության դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ ալժիրցի Ալ Անաբին ղեկավարում է խմբավորումը՝ Մալիում ֆրանսիական հատուկջոկատայինների կողմից խմբավորման «էմիր» Աբելմալիք Դրուքդելի վերացումից հետո։ Նա գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում 2015, իսկ ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում՝ 2016 թվականից։

2006 թվականից ի վեր «Ալ Քաիդան իսլամական Մաղրիբում» խմբավորումը «Ալ Քաիդա»-ի մասն է աֆրիկյան մի շարք պետություններում։

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ «Պարգևներ հանուն արդարության» ծրագրի շրջանակում 1984 թվականից ի վեր վճարել է ավելի քան 200 միլիոն դոլար՝ ավելի քան 200 մարդու մասին տեղեկատվության համար:

ԱՄՆ պետդեպը 7 միլիոն դոլար է խոստացել «Ալ Քաիդան իսլամական Մաղրիբում» խմբավորման առաջնորդի մասին տեղեկության համար