ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Որոտ»-2021» հատուկ զորավարժություններ կանցկացնեն

15:44 • 03.06.21

Այս տարի Հայաստանի տարածքում անցկացվելու են «Որոտ-2021» հատուկ զորավարժությունները, որոնց ներգրավվելու են ավիացիա և զրահատեխնիկա: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովին:

«Զորավարժությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ զրահամեքենաների, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների ներգրավմամբ»,- ասել է Զայնետդինովը լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այս զորավարժությունները պատրաստելու համար. դրանք նախատեսում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ջոկատների ձևավորում:

Զորավարժությունները վերաբերելու են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին:

 

ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Որոտ»-2021» հատուկ զորավարժություններ կանցկացնեն