Թուրքիայի հանգստավայրերի լողափերը կեղտաջրերով են պատվել (լուսանկարներ)
«Մոխրագույն մածուցիկ լորձ» հիշեցնող կեղտաջրերը տարածվում են թուրքական հանգստավայրերի շուրջ՝ սպառնալիք ստեղծելով ծովային կյանքի և ձկնարդյունաբերության համար, գրում է Mirror-ը։
Ինչպես մանրամասնում է պարբերականը, կեղտաջրերը և արդյունաբերական հոսքաջրերը ողողել են Մարմարա ծովի ափամերձ տարածքները, այդ թվում՝ թուրքական Էրդեք և Ստամբուլ քաղաքների լողափերը։
Անօդաչու թռչող սարքերի լուսանկարներում երևում է՝ ծովի ափամերձ տարածքը, որտեղ կայանված են տասնյակ լաստանավեր և նավեր, ծածկված է մածուցիկ մոխրագույն նյութով։
Գիտնականները նշում են՝ «ծովային լորձի» տարածման պատճառը կլիմայի փոփոխությունը, արդյունաբերական հոսքաջրերն ու շրջակա միջավայրի աղտոտումն է։












