Ասադը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութով
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութով:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դիվանագետը նշել է, որ Սիրիայում բնակչությունը պատվաստվում է ռուսական պատվաստանյութով: Նա շեշտել է, որ այժմ երկրում իրականացվում է «Սպուտնիկ V»-ով պատվաստումների երրորդ ալիքը:
«Առաջին խմբաքանակն օգտագործվել է երկրի բժիշկներին և բարձրաստիճան պաշտոնյաներին պատվաստելու համար: Դա արդեն արվել է »,- հավելել է Հադդադը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:










