Շվեյցարիայում վերջին 7 ամսվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

09:17 • 03.06.21

Վերջին 7 ամսվա ընթացքում առաջին անգամ Շվեյցարիայում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության հունիսի 2-ին հրապարակած տվյալներին։

Տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Շվեյցարիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 717  և վարակի հետևանքով մահվան ոչ մի դեպք։ Վերջին անգամ կորոնավիրուսային վարակի հետևանքով մահվան դեպք չէր գրանցվել 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։

Կորոնավիրուսային համավարակի տարածումից ի վեր Շվեյցարիայում գրանցվել է վարակի 696 213 և վարակի հետևանքով մահվան 10 268 դեպք, որոնցից 43-ը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։

Շվեյցարիայում վերջին 7 ամսվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել