Նորիկ Ամիրխանյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նորիկ Ամիրխանյանին Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է Կառավարության կայքը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
1. Նորիկ Ամիրխանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:
Նորիկ Ամիրխանյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերին։










