Չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայման դեպքում լուծվելու է մեր քաղաքացիների անվտանգության խնդիրը. ՄԻՊ

19:03 • 04.06.21

Ադրբեջանական իշխանություններին այսօր գերձեռնտու է ամեն-ինչ քննարկել քաղաքական-ռազմական տեսանկյունից, նրանք ոչինչ չեն քննարկում մարդու իրավունքների տեսանկյունից: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քանի դեռ կան խնդիրներ, դեմարկացիաji և դելիմիտացիայի մասին խոսք գնալ չի կարող, նրանք պետք է հեռանան, մենք պետք է ապահովվենք այդ անվտանգության գոտին և ոչ երբեք մեր հաշվին: Պատկերացնենք, որ միջազգային դիտորդը, ով էլ գա և այնտեղ նստի, միևնույն է, մեր քաղաքացիների անվտանգությունը մնալու է չվերականգնված: Ես ասում եմ, որ ադրբեջանցիները ցեղասպան քաղաքականության հաշվին են եկել և հասել այնտեղ` ապօրինի կերպով, նրանք պետք է որոշակի տարածություն թողնելով գնան, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց տներից և արոտավայրերից օգտվել»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավուքնների պաշտպանը նշեց` Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է այնքան հեռանան, որ որևէ կապ չունենան մեզ հետ: Ըստ նրա՝ քանի դեռ դա այդպես չէ, քաղաքացիների այսօրվա խախտված իրավունքները չեն վերականգնվելու:

«Մենք շարադրում են հստակ հայեցակարգ. անվտանգության գոտին չի ենթադրում երբեք մեր հաշվին որևէ գոտի ստեղծել, քանի որ այդ սահմանը անցնում է մեր բնակավայրերի միջով, ճանապարհներով և այլն, եթե անվտանգության գոտի եղավ մեր հաշվին, ապա մենք ունենալու ենք նոր տեղահանված մարդի՞կ»,- նշեց ՄԻՊ-ը:

Թաթոյանը անդրադարձավ նաև գերիների վերադարձին և նշեց՝ նրանք աշխատում են ոլորտի մասնագետների հետ, միջազգային ճնշումը գերիների վերադարձի հետ կապված պետք է ավելանա:

«Նրանք ասում են, որ մեր գերիները ահաբեկիչներ են: Արցախյան հակամարտությունը դեռ չի ավարտվել, մենք ունենք զինված հակամարտություն, սա նշանակում է, որ բոլորը գերի են, առհասարակ, ադրբեջանական կողմը ասում է, որ եկել են և բնակչության նկատմամբ հանցագործություններ արել, բայց ասա, տո որտեղ է այնտեղ ձեր բնակչությունը, հարյուրավոր կիլոմետրեր կային ձեր բնակչությունից, հիմա էլ չկա այնտեղ քաղաքացիական բնակչություն»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը անդրադարձավ վերջերս գերեվարված 6 հայ զինծառայողների հարցին, որոնք և նշեց, որ տեսանյութեր չեն արձանագրվել, անձամբ խոսել է Կարմիր խաչի ղեկավարի հետ:

«Անձամբ խոսել եմ 6 գերիների հարազատների հետ ևս, նրանք եղել են Կարմիր խաչում, բայց շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, 6 տղաների հետ կապված առանձին ենք զբաղվում»,- նշեց ՄԻՊ-ը:

Չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների տեղակայման դեպքում լուծվելու է մեր քաղաքացիների անվտանգության խնդիրը. ՄԻՊ