Մանկավարժական բազային կրթություն չունեցողները կկարողանան դասավանդել. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

17:10 • 04.06.21

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նախագծին կողմ քվեարկեց 73, դեմ՝ զրո, ձեռնպահ՝ զրո: Մխիթար Հայրապետյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացում, որոշ առաջարկներ ընդունվել են:

Նախագծով սահմանվում է, որ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

Հայրապետյանը նախ նշել էր, որ ոչ միայն բարձր լեռնային և սահմանամերձ շրջաններում, այլ նաև քաղաքային համայնքների դպրոցներից որոշումներում կա ուսուցիչների համալրման խնդիր:

«Այն դպրոցներում, որտեղ հայտարարված մրցույթին 2 անգամ չեն դիմի և հաստիքը կմնա թափուր, մեր այն մասնագետները, որոնք չունեն մանկավարժական բազային կրթություն, բայց ունեն մասնագիտական հմտություններ և այն հմտությունները, որոնք կարող են իրենց թույլ տալ դասավանդել, կրթել երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատություններում, ապա անցնելով պետական լիազոր մարմնի կողմից մշակվող, առաջարկվող կրթական ծրագիրը և հաղթահարելով մրցույթը, հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում»,-ասել էր պատգամավորը:

 

Մանկավարժական բազային կրթություն չունեցողները կկարողանան դասավանդել. ԱԺ-ն ընդունեց նախագիծը