Ժամը 12։00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 մեքենա, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ

13:43 • 04.06.21

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ժամը 12։00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Ժամը 12։00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 մեքենա, որոնցից 12-ի ղեկին եղել են անչափահասներ