«Ոչինչ չեմ զգացել». Մեծ Բրիտանիայի վարչապետը ստացել է AstraZeneca պատվաստանյութի 2-րդ դեղաչափը

09:58 • 04.06.21

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ դեղաչափը, գրում է msn.com-ը:

«Երկրորդ ներարկումն արվել է: Երբ ձեր հերթը հասնի, դուք էլ ներարկվեք», - գրել է Ջոնսոնն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում և նշել՝ ներարկման ընթացքում ինքը ոչինչ չի զգացել:

Նշենք՝ Բորիս Ջոնսոնը պատվաստվել է Լոնդոնի Ֆրենսիս Քրիկի անվան ինստիտուտում: Մեծ Բրիտանիայի վարչապետը պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել էր մարտի 19-ին:

 

 

 

«Ոչինչ չեմ զգացել». Մեծ Բրիտանիայի վարչապետը ստացել է AstraZeneca պատվաստանյութի 2-րդ դեղաչափը