Հարավային Աֆրիկայում փիղը հետապնդել է մեքենային և հարվածներ հասցրել (լուսանկարներ, տեսանյութ)

22:53 • 04.06.21

Օրերս Հարավային Աֆրիկայի Կլասիրի արգելոցում հսկայական փիղը, 41-ամյա Նորման Նուկարի մեքենան րոպեներ շարունակ հետապնդելուց հետո, հարվածել է մեքենայի առաջամասին, հաղորդում է Mirror-ը։

«Երբ հեռվից տեսա փղին, կանգ առա, սակայն մեկ ուրիշը հայտնվեց իմ ձախ կողմում։ Կենդանին նետվեց ուղիղ մեքենայի վրա և հրեց այն։ Ես վախից քարացել էի»,- դեպքի մասին պատմել է վարորդը՝ հավելելով, որ «հրաշքով է փրկվել»։

Նրա խոսքով՝ վնասված մեքենան վերանորոգելու համար ստիպված է ավելի քան 980 դոլար ծախսել։

A furious elephant charged at a pick-up truckNorman Nukeri was left 'fearing for his life' in the ordealThe Toyota and the trailer were heavily damaged

Հարավային Աֆրիկայում փիղը հետապնդել է մեքենային և հարվածներ հասցրել (լուսանկարներ, տեսանյութ)