Իտալիայում 29-ամյա ֆուտբոլիստը մահացել է եղբոր հիշատակին նվիրված խաղի ժամանակ

13:20 • 04.06.21

Իտալիայում «Պարմա» ֆուտբոլային ակումբի 29-ամյա նախկին կիսապաշտպան Ջուզեպպե Պերինոն մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ, հայտնում է The Sun-ը:

Նշվում է, որ հանդիպումը նվիրված է եղել նրա եղբոր՝ Ռոկկոյի հիշատակին, որը մահացել էր երեք տարի առաջ՝ 24 տարեկանում՝ սրտի կաթվածի պատճառով:

Ռոկկոյի նման՝ Ջուզեպպեն ևս մահացել է սրտի կաթվածից: Ֆուտբոլիստը խաղադաշտում կորցրել է գիտակցությունը, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: