Վրաստանում մթերքների գներն աճել են, ամենից շատ թանկացել է արևածաղկի ձեթը՝ 42,7%-ով
Այս տարվա մայիսին Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 7,7% (ապրիլին՝ 7,2%): Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով երկրի վիճակագրական ծառայության ուսումնասիրությանը:
«Մայիսին ամենից շատ աճել են արևածաղկի ձեթի և ճարպի գները` 42,7%-ով: Քաղցրավենիքի գինն աճել է 13.7%-ով, սուրճի, թեյի և կակաոյի գներն աճել են 7.6%-ով, իսկ մսի ու մսամթերքի գները`6%-ով: Հացի և հացաբուլկեղենի արժեքն աճել է 5,8%-ով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բանջարեղենի և այգեգործական արտադրանքի գները նվազել են 23.3% -ով, մրգերի գինը`20.9% -ով:










