Պատերազմի ընթացքում կամավորական ջոկատներից մեկի ներկայացուցիչը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ. Փաշինյան (տեսանյութ)
Հարց են տալիս՝ ի վերջո դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Առաջիկա օրերին մի հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին: Ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին է խոսքը, ինչքան, որ ինձ զեկուցել են, այլ կամավորական ջոկատներից մեկի ներկայացուցչի մասին է: Այս մասին այսօր Արարատի մարզի Գեղանիստ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Պարզվում է, որ նա պատերազմի ընթացքում մարտի դաշտում լինելով՝ եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: ԱԱԾ-ն նրան արդեն ձերբակալել է, ես գիտեմ նրա անուն ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի հրամանատարն է եղել»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է և դեռ պետք է մեղքը ապացուցվի: «Մենք պետք է թացը չորից հետ չխառնենք»,-ասաց նա և հավելեց, որ հարցեր կան, որոնց պատասխանը պետք է ստանան:
Մանրամասները՝ տեսանյութում:










