ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսից մահացածներին ևս դիահերձել թույլատրող նախագիծը

12:16 • 04.06.21

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին ևս կդիահերձեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն քվեարկությամբ ստացավ 76 «կողմ», 8 «ձեռնպահ» ձայներ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Նախագծով հանվում է այդ արգելքը:

 

 

 

ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսից մահացածներին ևս դիահերձել թույլատրող նախագիծը