Ես չեմ ուզում թաքցնել` նոյեմբերին Մեղրիի միջանցքի և Ղազախի գյուղերի թեման եղել է, ԳՇ պետը ասում էր՝ ստորագրի այդ թուղթը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

19:03 • 04.06.21

Այսօր եկել են և ասում են, որ ես Մեղրի եմ տալիս, Մեղրիով միջանցք եմ տալիս, Մեղրին տալու գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է 1998 թվականին: Այսօր Արտաշատում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ուզում թաքցնել, որ նոյեմբերին Մեղրիի միջանցքի և Ղազախի գյուղերի թեման էլ է եղել: Մեր Զինված ուժերի ԳՇ պետը (այդ ժամանակ Օնիկ Գասպարյան-խմբ.) ասում էր՝ ստորագրի այդ թուղթը, բայց ես ասել եմ, որ ձեռներս կտրեն չեմ ստորագրի և այդ պահին մարդիկ են եղել ներկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ես չեմ ուզում թաքցնել` նոյեմբերին Մեղրիի միջանցքի և Ղազախի գյուղերի թեման եղել է, ԳՇ պետը ասում էր՝ ստորագրի այդ թուղթը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)