Սերբիայի պաշտպանական ձեռնարկություններից մեկում գիշերը մի շարք պայթյուններ են տեղի ունեցել. զոհեր և տուժածներ չկան (տեսանյութ)
Գիշերը Սերբիայի Չաչակ քաղաքում գտնվող «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկությունում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը և հավելում, որ միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան։
Գիշերը զինամթերքի պահեստում լսվել է առաջին պայթյունների ձայնը։ Լավ է, որ պայթյուններն ու հրդեհները արտադրամասերում տեղի չեն ունեցել», - Սերբիայի հեռուստառադիոընկերության եթերում ասել է քաղաքապետ Միլուն Թոդորովիչը:
Պահեստները, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, ձեռնարկության դարպասներից 800 մետր հեռավորության վրա են գտնվում։ Մոտակա տների բնակիչները տարհանվել են կամ պատսպարվել տների նկուղներում, 3 ժամով արգելվել է երթևեկությունը տարածքում։
Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինի խոսքով՝ երրորդ հերթափոխի բոլոր աշխատակիցները ժամանակին տարհանվել են․ ոչ ոք չի տուժել:
Երեք հրշեջ բրիգադ սպասում է պայթյունների ավարտվելուն՝ տարածք մուտք գործելու համար։










