Սալիվանը Մակրոնի խորհրդականի հետ հանդիպմանը քննարկել է ՆԱՏՕ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին առնչվող հարցեր
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալլիվանը Վաշինգտոնում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոննի հետ և քննարկել ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի վերաբերյալ օրակարգային հարցեր, հաղորդում է ТАСС-ը:
«Քննարկվել է ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ու արդիականացմանը վերաբերող խնդիրներ, ինչպես նաև՝ ահաբեկչության և կիբերհանցագործությունների ոլորտում նկատելի ակտիվության հարցը»,- հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը:










