Թշնամին հասկանում է՝ հունիսի 20-ին Նիկոլը վերընտրվելու որևէ շանս չունի և հիմա փորձում է մաքսիմալը պոկել մեզնից, որ մեր իշխանության ժամանակ խաղաքարտեր ունենան ձեռքի տակ. Ա․ Վանեցյանը՝ Արցախի ճանապարհին

14:06 • 04.06.21

Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի գլխավորությամբ մեկնել է Արցախ: «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանի հետ Վանեցյանը քննարկեց ստեղծված իրավիճակը՝ շեշտելով, որ այն պարզապես աննորմալ է:

«Նիկոլն անվերջ պարտությունների շղթա է, և մեր թշնամին հասկանում է, որ հունիսի 20-ին Նիկոլը որևէ շանս չունի վերընտրվելու և հասկանում են, որ նոր իշխանությունների ձևավորման պարագայում ինքն այլևս իրեն չի կարող այնպես լկտի պահել, ինչպես պահում է, դրա համար հիմա փորձում է մաքսիմալը պոկել մեզնից, որպեսզի երբ մենք լինենք իշխանության ու գնանք բանակցության, մաքսիմալ շատ խաղաքարտեր ունենան ձեռքի տակ»,-ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հեռանար իշխանություն, ապա այսօր Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը վտանգված չէին լինի:  

Տիգրան Աբրահամյանն իր հերթին նշեց, որ իշխանությունն անգամ չի ափսոսում ստեղծված իրավիճակի համար: «Մարդիկ իրենց չափը, տարածքը չեն ճանաչում: Ցավալի է, որ հետպատերազմյա փուլում չհաջողվեց այս իշխանությունը քանդելու հարցն արագ լուծել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Թշնամին հասկանում է՝ հունիսի 20-ին Նիկոլը վերընտրվելու որևէ շանս չունի և հիմա փորձում է մաքսիմալը պոկել մեզնից, որ մեր իշխանության ժամանակ խաղաքարտեր ունենան ձեռքի տակ. Ա․ Վանեցյանը՝ Արցախի ճանապարհին