Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ
Քիչ առաջ միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին։ Ադրբեջանցի դիրքապահները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հովվի ուղղությամբ։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից։
Ըստ Hraparak.am–ի՝ ադրբեջանցիները հովվին հորդորել են անասունը չտանել այդ կողմեր։ Կրակահերթը շրջանցել է հովվին և, ինչպես համայնքապետարանի աշխատակիցն է փոխանցել կայքին, վիրավորվել է ձին։
Ադրբեջանցիները հովվից խլել են մեծ գլխաքանակով անասուններ։










